Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Քերին ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում լարվածությունը սրելու համար

Քերին ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում լարվածությունը սրելու համար
23.06.2013 | 16:56

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում լարվածությունը սրելու համար։ Քերին, ելույթ ունենալով Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպման ընթացքում, նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ Սիրիայի նախագահ Ասադը միվորվել է Իրանի ու ՙՀզբոլահի՚ հետ։
Քերին ասել է, որ Ռուսաստանը պետք է խոստովանի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում մեղքի մի մասը: Նա նաև ընդգծել է, որ
ԱՄՆ-ին մեծապես մտահոգում է ռուսական զենքի մատակարարումը Սիրիայի կառավարական զորքերին, որը, ըստ ամերիկյան կողմի, Ռուսաստանի օգնությամբ պատերազմում է սեփական ժողովրդի դեմ:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ